News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր` մայիսի 2-ի վաղ առավոտյան, Կահիրեում բախումներ են տեղի ունեցել երկրի պաշտպանության նախարարության շենքի մոտ, որտեղ անժամկետ բողոքի ակցիա է տեղի  ունենում ընդդեմ գործող ռեժիմի: Ցույցի մասնակիցների վրա անծանոթ մարդիկ են հարձակվել:

Խուլիգանները ցուցարարների ուղղությամբ քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Միջադեպի հետեւանքով մահացել է 5 մարդ (բժիշկների խոսքով նրանք մահացել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից), մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, հաղորդում է Trud-ը:

Եգիպտոսում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Միմյանց դեմ են դուրս եկել նախագահական մրցավազքից հեռացված իսլամիստ Հազեմ Սալեհ Աբու Իսմայիլի կողմնակիցներն ու հակառակորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ