News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի, նաեւ աֆղանական բանակի եւ ոստիկանության դեմ ողջ երկրով մեկ «գարնանային հարձակման» մեկնարկի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումն սկսվելու է մայիսի 3-ին:

«Ալ-Ֆարուք» անվանումով գործողությունը վարվելու է օտարերկրյա նվաճողների, նրանց խորհրդականների եւ դաշնակիցների, նաեւ նրանց դեմ, ովքեր հետախուզական տեղեկություններ են տրամադրում, զենք առաքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարձակողական գործողությունն անվանվել է ի պատիվ Օմար Ալ-Ֆարուքի` իսլամական երկրորդ խալիֆի, ով հայտնի է 7-րդ դարում Ասիայի երկրներում եւ արաբական աշխարհում իր նվաճումներով:

Նշենք, որ մայիսի 2-ին Քաբուլում մի քանի պայթյուն էր որոտացել Բարաք Օբամայի անսպասելի այցից հետո: Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջահեդը հայտնել էր, որ ահաբեկչությունները Բարաք Օբամայի այցի պատասխանն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ