News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երեւանի ավագանու մայիսի 3-ին գումարված արտահերթ նիստում, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Երեւան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման» ծրագրին։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, հաշվի առնելով նշվածը եւ այն, որ հատկացված միջոցները հանդիսանում են Երեւան քաղաքի բյուջեի համար դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուր, Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված նախագիծը, համաձայն որի Երեւան քաղաքի բյուջեի դեֆիցիտի գումարը ավելացվել է 219 մլն հազար դրամով, իսկ ծախսային մասում այն ավելացվել է «Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում եւ հիմնանորոգում» ծրագրին։

Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաեւ Երեւանի սեփականություն հանդիսացող 2012թ. օտարման առաջարկվող հողամասերի ցանկը։

Տպել
Ամենաշատ