News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մայիսի 6-ին հայ ժողովուրդը` հայրենիք, Սփյուռք, Արցախ ամբողջությամբ ունենալու է նոր օր եւ գրելու ենք մեր պատմության ապագա դասագիրքը: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, «Ժառանգություն» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, իշխանությունը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձնելու են ժողովրդին: (ֆոտոռեպորտաժ)

Այնուհետեւ «Ժառանգության» առաջնորդն անդրադարձավ ազգային դրոշին նշելով, որ դա այն դրոշն է, որը չի խոնարհվելու ոչ մի թեկնածուի, ոչ մի կուսակցության, ոչ մի ցուցակի առաջ եւ դա է մեր հիմնական արժեքը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին նշեց, որ իրեն զգում է սկսնակ երգչի պես, ով դուրս է գալիս բեմ հանդիսատեսին տաքացնելու, որպեսզի հետո մեծ արտիստը ելույթ ունենա` նկատի ունենալով Հարութ Փամբուկչյանին:

«Նախընտրական հանդիպումների ժամանակ տեսել եմ, որ Հայաստանը ֆեոդալիզացիայի շրջանն է ապրում: Ամեն մի տեղական իշխանություն իրեն զգում է ֆեոդալի պես եւ ինքն է որոշում ում թույլ տա գալ հանրահավաքի, իսկ ում` թույլ չտա»,-ասաց Արզումանյանը:

Անդրադառնալով այսօրվա ԲՀԿ-ի հանրահավաքին, նա ասաց, որ ավտոբուսներով հեռավոր շրջաններից լիքը մարդիկ էին բերել Հայաստանի բոլոր ծայրերից ֆեոդալներին ծառայելու համար, սակայն այդ հանրահավաքը 15 րոպե տեւեց, քանի որ «նույնիսկ բնությունն ընդդիմացավ դրան»:

«Գողը չի կարող աջակցություն ունենալ ժողովրդի մոտ: Երեւանը ըմբոստ քաղաք է, ում ձայնը ոչնչով նույնիսկ մուրաբայով չեն կարող գնել եւ այդ ըմբոստ հոգին գործուղելու ենք ապագա ԱԺ: Ես ձեզ բոլորդ սիրում եմ եւ բոլորիդ ձայնը առանձին հայցում եմ մայիսի 6-ին: Տեր կանգնենք մեր երկրին միասին»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյաննն էլ, ով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, նշեց, որ ցանկանում են ազատություն հաստատել գետի այս ափին, որ չլինեն կիսատ ընտանիքներ, որպեսզի աշխարհի բոլոր երկրներից հայերը վերադառնան իրենք հայրենիք:

«Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ օր առաջ Հայաստանին իշխանափոխություն է անհրաժեշտ:

«Հավատացեք, որ հասնելու ենք հաղթանակի եւ ունենալու ենք այն երկիրը, որը երազել ենք: Մենք փոխելու ենք, ոչ թե հայրենիքը, այլ երկիրը»,- վստահեցրեց Խաչատուր Քոքոբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ