News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում պայթյունի վայրում հայտնաբերվել են տղամարդու եւ կնոջ մարմնի մասեր, որոնք, ինչպես կարծում են փորձագետները, մահապարտ ահաբեկիչների մարմնի մնացորդներ են: 

Երկու մեքենաների պայթյունի վայրում բացի զոհվածների մարմիններից, հայտնաբերվել է տղամարդու ոտնաթաթ, ինչպես նաեւ կնոջ մարմնի հատվածներ, որոնք կարող էին պատկանել մահապարտ-ահաբեկիչներին, «Ինտերֆաքսին» հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Հիշեցնենք, որ ըստ ճշտված տվյալների, Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության հետեւանքով 13 մարդ է զոհվել:

Գործակալությունը նշում է, որ նրանցից 3-ը ԱԻՆ-ի աշխատակիցներ են եղել, 7-ը` ՆԳՆ-ի աշխատակիցներ եւ մեկ զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ