News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցչության ընթացքում ինչ-որ փորձեր ձեռնարկել, սակայն մենք պետք է  իրատես լինենք այն իմաստով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին`  ուրուգվայցի իր գործընկեր Լուիս Ալմագրոյի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները բազմիցս հայտարարել էին, որ բանակցությունների ճիշտ ձեւաչափը Մինսկի խումբն է:

«ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների նախագահների կողմից բարձր մակարդակով հայտարարություններ են արվել Ավքվիլում, Մուսքոքում եւ Դովիլում, եւ Հայաստանն էլ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները` ստացված առաջարկությունների հիման վրա: Դա Ադրբեջանն է հրաժարվում»,-նշել է նախարարը:

Արտգործնախարարության ղեկավարն ավելացրել է, որ չի կարծում, որ  միակողմանիորեն ինչ-որ նախաձեռնություններ առաջարկելով, Ադրբեջանը հաջողության կհասնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ