News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անհայտ օգտատերերը, որոնք հայտարարել են, թե հաքերական Anonymous միջազգային խմբի անդամներ են, սպառնում են խափանել Պուտինի երդմնակալության արարողությունը: Ռուսաստանի կառավարական կայքերի վրա հարձակումները նշանակված են մայիսի 6-ին, ժամը 15-ին եւ մայիսի 7-ին` 11:55:

Համապատասխան ուղերձը զետեղված է YouTube-ում եւ Twitter-ում (@anonym_rus), հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնություն է տվել մայիսի 6-ին ընդդիմադիր «Միլիոնների երթի» անցկացմանը:
Մայիսի 7-ին մեկնարկում է նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ