News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Թիվ 2 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը կրկին հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է իր ՀՀԿ-ական մրցակցի` Սամվել Ֆարմանյանի կողմից համայնքից թաքցվող գումարներին եւ մարդկային տեսակին:

Հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի հայտարարագրից երեւում է, որ նա մինչ օրս ընդամենը երկու վճար է կատարել ամբողջ ընտրատարածքը հեղեղած իր 27 հատ մեծ պաստառների համար.

ապրիլի 23-ին` 50.000 դրամ

ապրիլի 27-ին` 206.400 դրան

Այսպիսով, ՀՀԿ ներկայացուցիչը հաստատում է այն փաստը, որ քարոզչության ժամանակաշրջանի սկզբից ի վեր նա չէր կատարել որեւէ վճարում եւ միայն մեր ահազանգերից հետո մասնակիորեն սկսեց կատարել օրենքով նախատեսված վճարումները: Միեւնույն ժամանակ, իմ հակառակորդը այդպես էլ չհրապարակեց իր եւ համայնքի միջեւ կնքված պայմանագիրը` բազմաբնակարանային շենքերի վրա 5 քմ գերազանցող պաստառներ փակցնելու վերաբերյալ: Դրանով հանդերձ պարոն Ֆարմանյանը եւս մեկ անգամ հաստատում է, որ որեւէ կերպ չի տարբերվում ՀՀԿ հայելին հանդիսացող, Հայաստանի քաղաքացուն կեղեքող քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից:

Ս. Ֆարմանյանը նաեւ պետք է պատասխանի այն հարցին, թե այդ ինչպես է ստացվել, որ նա վճարել է ամբողջ ընտրատարածքով մեկ փակցված 27 հատ հսկա պաստառների միայն մի փոքր մասի համար: Հարց է առաջանում նաեւ, թե ինչ հիմունքներով է համայնքը 27 բազմաբնակարան շենքերի մեծ մասի դեպքում տեղերը հատկացրել անվճար, իսկ մի քանի հատի դեպքում` վճարովի:

Ամենակեղտոտ քարոզչական տեխնոլոգիաներով առաջնորդվող եւ համայնքային բյուջե անհրաժեշտ վճարումներից խուսափող Ս. Ֆարմանյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ ապրիլի 29-ին, քարոզարշավի ընթացքում, 9-րդ զանգվածում ընտրողների հետ հանդիպումների շրջանակներում շուրջ մեկ ժամ գտնվել եմ հենց այն բազմաբնակարան շենքի բակում, որտեղ բնակվում է ինքը` ՀՀԿ ներկայացուցիչ պարոն Ֆարմանյանը: Զրուցեցինք տարբեր թեմաներից` երկրի առջեւ ծառացած խնդիրներից, ընտրություններից, մեր անելիքներից, մարդկանց առօրյա կյանքից, այդ թվում նաեւ մարդկային տեսակներից: Բավականին հետաքրքիր էր: 

Այդ կապակցությամբ, կուզենայի տեղեկացնել պարոն Ֆարմանյանին, որ, ի զարմանս, հավաքված տասնյակ ընտրողներից բոլորը կիսում են ՀՀԿ-ի, նրա, որպես ՀՀԿ ներկայացուցչի, ինչպես նաեւ մարդկային տեսակի վերաբերյալ իմ կարծիքը: Հանդիպումներից հասկացա, որ պրն Ֆարմանյանը պարտվելու է նույնիսկ իր բազմաբնակարան շենքում, ինչը ամենավառ գնահատականը կլինի քաղաքական գործչի եւ մարդկային որակների վերաբերյալ մեր պատկերացումներին:

Կարծում եմ ԺԱՄԱՆԱԿՆ Է, որ պարոն Ֆարմանյանը քարը փեշից գցի, վճարի համայնքային բյուջեից թաքցրած մնացած շուրջ 400.000 դրամը եւ դրանից հետո, իր շենքի բնակիչների օրինակով, գնա ընտրությունների եւ քվեարկի քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների մարդկային տեսակի դեմ պայքարող տեսակի, այն է` իմ օգտին»:

Տպել
Ամենաշատ