News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի թիվ 19 միջն. դպրոցում, հակառակ A/H1N1 գրիպի կանխարգելման նպատակով դասերը դադարեցնելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության՝ օրեր առաջ ընդունած որոշման, դասերը շարունակվում են։

Պարզաբանումներ ստանալու համար NEWS.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի հետ։ Պարզվեց, որ նախարարաթյունում տեղյակ չէին, որ վերոնշյալ հանրակրթական դպրոցում դասերը չեն դադարեցվել։ Հարցին, թե սա կարո՞ղ է դիտվել որպես ռուսական իշխանությունների ենթակայության տակ գտնվող դպրոցների՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության որոշմանը չենթարկվելու փորձ, ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ իրենք պատրաստվում են «նախարարի մակարդակով դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, տեղեկացնել խնդրի մասին, եւ ամեն ինչ անելու են, որպեսզի արդեն երկուշաբթի դասերն այդ դպրոցում դադարեցվեն»։

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի նախարարությունը, եթե, այնուամենայնիվ, ռուսական դեսպանատունը մերժի դասերը կասեցնելու առաջարկը, Ա. Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք ոչ մի իրավունք չեն կարող բանեցնել «Ռուսաստանի Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող այդ դպրոցի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ