News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Ռիկստագը 2012թ. մայիսի 9-ին մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը: Նախորդ տարի Մեհմետ Կապլանի (Կանաչների կուսակցություն) նախաձեռնությամբ ներկայացված առաջարկը, մասնավորապես, Շվեդիային կոչ էր անում ակտիվ մասնակցել ղարաբաղյան գործընթացին` պահանջելով հայկական բոլոր զինված ստորաբաժանումների անհապաղ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ այն, որ միջազգային կազմակերպություններն աշխատեին Ադրբեջանի տարածքային սահմանների շրջանակում` Լեռնային, Ղարաբաղում հայ  փոքրամասնության ինքնավարությունը  եւ անվտանգությունն ապահովելու նպատակով:

Այդկերպ առաջարկը զգալիորեն շեղվում էր բանակցությունների արդյունքում սահմանված արդյունքներից, այդ թվում` Մադրիդյան սկզբունքներից: Միայն մեկ անձի կողմից ստորագրված առաջարկն առանձին չի քննարկվել, այն մի շարք այլ հարցերի հետ դրվել է քվեարկության:

Դրա փոխարեն Ռիկստագը ընդունել է արտաքին գործերով հանձնաժողովի ձեւակերպումը` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման կարիք ունի եւ որ խնդրի լուծման մեխանիզմ գոյություն ունի: Դա Մինսկի խումբն է: Հանձնաժողովը պաշտպանում է ԵԱՀԿ-ի շրջանակում գործադրվող  ջանքերը:

Միանգամայն ուշագրավ է, որ Արտաքին գործերով հանձնաժողովի Ռիկստագի ընդունած տեքստը նաեւ  պարունակում է Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ  «Արեւելյան գործընկերության» ընթացիկ ծրագրի վերաբերյալ կարծիք, հատկապես ժողովրդավարության, մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության  բնագավառներում: Ընդունված տեքստն ասում է. «Հանձնաժողովը նշում է, որ ասոցիացիայի մասին պայմանագրի մասնակից պետությունների եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները շարունակվում են եւ որ Վրաստանն ու Հայաստանն զգալի առաջընթացի են հասել, այն դեպքում, երբ Ադրբեջանի  հետ բանակցություններն առավել բարդ էին եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ