News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վերջին երկու օրերին Հայաստանում A/H1N1 վարակի լաբորատոր հաստատված նոր դեպքեր չեն արձանագրվել, հիվանդների թիվը անփոփոխ է՝ 54: Այդ մասին NEWS.am- թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը՝ հավելելով, թե ավելի հստակ տվյալներ կլինեն միայն երկուշաբթի օրը: Վերջինս, ի դեպ, հերքեց նաեւ «խոզի գրիպից» մահվան դեպքերը, նշելով, որ գրանցված բոլոր երեք մահերն էլ եղել են սեզոնային գրիպի պատճառով:

Մինչդեռ, «խոզի գրիպից» մահվան առնվազն մեկի դեպքի մասին NEWS.am-ն արդեն նշել է։ Խոսքը Բելգիայից ժամանած 30-ամյա մի երիտասարդի մասին է, որը, պաշտոնական վարկածով, մահացել է թոքաբորբից: Նշենք նաեւ, որ Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը խոստովանել էր, թե չի կարող ասել՝ սեզոնայի՞ն, թե՞ «խոզի գրիպից» են եղել մահվան դեպքերը, քանի որ «դիակային նյութից փորձանմուշներ վերցնել հնարավոր չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ