News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սառեցված հակամարտությունների առկայությունը ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության ամենալուրջ սպառնալիքներից է: Այդ մասին eurodialogue.org կայքին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Նա նաեւ նշել է, թե ԵԱՀԿ-ում նախորդ տարի Լիտվայի նախագահության գլխավոր գերակայություններից մեկը եղել է ԵԱՀԿ պոտենցիալի ամրապնդումը սառեցված հակամարտություններին նպաստելու համար:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աշխատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համագործակցելով եւ մեր ավանդն ենք ներդրել Ղարաբաղում եւ նրա շուրջ անկայուն վիճակի կանխման գործում»,- ասելէ  Աժուբալիսը` հիշեցնելով Վիլնյուսում Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մասին:

Աժուբալիսը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի եւ Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը նոր հնարավորություն է բացում սառեցված հակամարտությունների կարգավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ