News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան ՀՅԴ Գերագույն մարմինը Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ «դռնփակ» նիստ է անցկացրել, որի ընթացքում հին ընկերննրը մի շարք կարեւորագույն որոշումներ են ընդունել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

 «Նախ եւ առաջ, հրատապ կերպով լուծվել է նախագահականի «մարդ» համարվող «Կարկոմավտո» ընկերության Կարեն Շահմուրադյանին ՀՅԴ-ին «ադապտացնելու» հարցը, երկրորդ` որոշվել է գործարար Հրանտ Վարդանյանի մերձավորներից մեկի` «Գրանդ Հոլդինգ» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանի հերթը առաջ գցել ՀՅԴ ցուցակում ու նրան եւս մանդատի տեր դարձնել, եւ երրորդ վիճահարույց հարցն էլ վերաբերել է կառավարության հետ մշտապես «մենամարտած» Արծվիկ Մինասյանին, որին խորհրդարան վերադարձնելու որոշումը այնքան էլ դուր չի եկել դաշնակցական Աղվան Վարդանյանին:

Ավելացնենք  նաեւ, որ, մեր տեղեկություններով, Մինասյանին խորհրդարանում ուզում է տեսնել դաշնակցության ներսում գլխավոր խաղացող Հրանտ Մարգարյանը` համոզմունք ունենալով, որ Մինասյանը առաջիկայում էլ կարող է առճակատման գնալ նոր ձեւավորվող կառավարության հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ