News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակը պարբերաբար վարժանքներ է իրականացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե «հայերը վարժանքներ են իրականացնում ծանր հրետանու օգտագործմամբ»:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, տարեկան պլանի շրջանակներում, պարբերաբար վարժանքներ  իրականացնում` ուղղված մարտունակության բարձրացմանը»,-ընդգծել է Հասրաթյանը:

Միաժամանակ, նա հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների ենթադրությունները` այդ վարժանքներին Հայաստանի ԶՈՒ մասնակցության վերաբերյալ: «Վարժանքներին մասնակցել են բացառապես ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները»,-հայտնել է Սենոր Հասրաթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ