News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` մայիսի 25-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաեւ 2009թ. ՀՀ նախագահի Հունգարիա կատարած պետական այցը:

Զրուցակիցների համոզմամբ, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերություններին, որոնք զարգացնելու համար լավ հնարավորություններ եւ մեծ ներուժ կա:

Դեսպան Շանդոր Սաբոյը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այդ ներուժն առավելագույնս օգտագործելու եւ երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ