News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսին մի շարք ապրանքային շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ, այդ թվում` սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով` ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքային շուկաներում մոնիտորինգ է իրականացնում երկօրյա կտրվածքով: Մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ գնային փոփոխություններ առկա են հիմնականում ներմուծված ապրանքների գծով: Տեղական արտադրանքները, ինչպես օրինակ, հավի ձուն, միսը կամ կաթնամթերքը էական գնային փոփոխություն չունեն:

«Կան շուկաներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը ցածր է, սակայն գներին փոփոխություն առկա է` ոսպ, ձավար, ոլոռ, բրինձ: Ուսումնասիրության արդյունքից այն պատկերն է, որ փոխարժեքը կարող է ազդեցություն թողնել: Գիտեք` տարվա սկզբին 385 դրամ էր դոլարի փոխարժեքը, հիմա 405-406 դրամ է: Առաջին հերթին փոխարժեքը տնտեսության վրա ազդում է ներմուծված ապրանքների գծով»,- ասաց Ա. Շաբոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ