News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) եւ «Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ն (First Armenian Front, FAF) հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին:

«ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` աջակցելով կրթությանը, բարձր տեխնոլոգիաների ներդրմանը, ստեղծարարությանը, սպորտին եւ ազգային արժեքների պահպանմանը: Համոզված եմ, որ ազգային հավաքականի հավատարիմ երկրպագուներն այն մարդիկ են, ովքեր ցավում են ոչ միայն թիմի, այլեւ իրենց երկրի համար: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք սատարել FAF շարժմանը, որը միավորում է տարբեր մարդկանց եւ ձեւավորում երկրպագելու մշակույթ: Հուսով ենք, որ մեր աջակցությամբ այդ շարժումն ավելի մասշտաբային կդառնա», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «Առաջին Հայկական Ճակատ» ֆան-ակումբը հիմնադրվել է 2007 թ. եւ միավորում է երկրպագուներին Հայաստանից եւ Սփյուռքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ