News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, մայիսի 29-ին, հանդիպում է ունեցել Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ:

Քննարկվել են Հայաստանի եւ ԱԵԼ-ի միջեւ համագործակցության հեռանկարները, երկկողմ հարթությունում արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:

ՀՀ դեսպանը Նաբիլ ալ-Արաբիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

ԱԵԼ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է հայերի մեծ ներդրումը տարբեր արաբական երկրների հասարակական կյանքում:

Նշենք, որ Արաբական երկրների լիգան հիմնադրվել է 1945թ.` որպես արաբական երկրները միավորող միակ միջտարածաշրջանային կազմակերպություն: Ունի 22 անդամ: Նաբիլ ալ-Արաբին ԱԵԼ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2011թ. հուլիսից: ՀՀ եւ ԱԵԼ միջեւ համագործակցությունն իրականացվում է 2005թ. ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: 2008թ.-ից ի վեր Եգիպտոսում ՀՀ դեսպանը հավատարմագրված է նաեւ ԱՊԼ-ում  լիազոր ներկայացուցչի կարգավիճակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ