News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գերմանիայի մի խումբ քաղաքացիներ, որոնք Բաքու «Եվրատեսիլ - 2012»-ին էին եկել իրենց մեքենաներով, հայրենիք են վերադարձել ինքնաթիռով` մեքենաները Բաքվում թողնելով: 

Ըստ ադրբեջանական «Խազար» հեռուստաալիքի` գերմանական զբոսաշրջիկները «Allgeau-Orient» ավտոմեքենաների ռալլիի մասնակիցներ են եղել: Նրանում մասնակցել են 111 թիմեր, 355 մեքենաներ եւ անձնակազմի 666 անդամներ 20 երկրներից: 240 անձնակազմ հայտարարել էր, որ իրենց մեքենաները կնվիրեն փախստականներին:

Ռալլին հովանավորել է ՄԱԿ-ը եւ Սննդի համաշխարհային կազմակերպությունը:

Սակայն նվիրած մեքենաների հետ կապված անորոշությունը շարունակվում է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Գերմանացիների թողած մեքենաների մի մասը հայտնաբերվել է  Բինագադի ավանի ավտոկայանում: Սակայն կանգառի պահակները հրաժարվել են ասել, թե ուր են տարվել մնացած մեքենաները եւ ում իրավասության ներքո են գտնվում:

Փախստականների հարցով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ չգիտի մեքենաների մասին: Պետական հանձնաժողովի մամլո ծառայության աշխատակից Էլչին Գադիմովը հայտարարել է, որ նրանք այդ մասին իմացել են տեղական լրատվամիջոցներից:

Լուրեր էին տարածվել նաեւ, որ մեքենաները գտնվում են Ճանապարհային ոստիկանությանը պատկանող կանգառում, սակայն Ադրբեջանի Ճանապարհային ոստիկանության պետական տեսչությունը դա չի հաստատել: Ղեկավար Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ նրանք գիտեն այդ լուրի մասին, սակայն կանգառը ճանապարհային ոստիկանության վարչության հետ ոչ մի կապ չունի:

«Էնի մուսաֆաթ» թերթը գրել է, որ  այդ թեմայով մամուլում հրապարակումների հայտնվելուց հետո մեքենաները դուրս են հանվել նշված կանգառից եւ տեղափոխվել Նովխանայի դատարկ հողատարածք, որը պատկանում է ալիեւյան կլանի հայտնի պաշտոնյա Բայրամ Սաֆարովին, որն իրեն ներկայացնում է որպես  «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար»: Վերջինս չի պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ փախստականներին  նվիրած մեքենաների ճակատագիրը մամուլին չի վերաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ