News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, տարածաշրջանային այցելության շրջանակում, ժամանել է Վրաստան:

Պետքարտուղարը Երեւանից ժամանել է Բաթումի, իսկ արդեն հունիսի 6-ի առավոտյան կմեկնի Բաքվու:

Հունիսի 5-ին Բաթումիում Հիլարի Քլինթոնը կբացի Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստը եւ կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Քլինթոնը Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ միասին կհամանախագահի ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության նիստին, որը տեղի կունենա հունիսի 5-ին` Բաթումիում:

Բաքվում Պետդեպարտամենտի ղեկավարը հունիսի 6-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հունիսի 7-ին Հիլարի Քլինթոնը կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին:

Հայաստան իր նախորդ այցը Հիլարի Քլինթոնը կատարել էր 2010 թվականի հուլիսի 4-5-ին: Այցի շրջանակներում հանդիպումներ էին տեղի ունեցել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բանակցությունների օրակարգում ընդգրկվել էր հայ-ամերիկյան համագործակցության  զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ