News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը մոտ ժամանակներս կսկսի չեզոք փաստաթղթերի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների համար, ովքեր ցանկանում են այցելել ԱՄՆ: Այս մասին, այսօր` հունիսի 5-ին, Բաթումիում կայացած բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մենք քննարկել ենք ճանապարհները, թե ինչպես Վրաստանը կարող է ձեռք մեկնել Աբխազիային եւ Հարավային Օսիային:

Վրաստանում շուտով ուժի մեջ կմտնեն «չեզոք անձնագրեր», ԱՄՆ դեսպանատունը կսկսի ընդունել այդ փաստաթղթերը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի յուրաքանչյուր բնակչից, ով կցանկանա այն օգտագործել ԱՄՆ այցելելու համար»,-հայտարարել է Քլինթոնը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ընդունված սահմաններում:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչների համար հատուկ փաստաթղթերի մասին օրենքը Վրաստանում ընդունվել է 2011 թվականին: «Գռուզիա online»-ի փոխանցմամբ, այդպիսի փաստաթղթերի տրամադրման գործընթացն արդեն սկսվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ