News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում  Չինաստանի դեսպան Թիան Չանչունին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի  պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն եւ կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը: Դեսպանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ԱԺ նախագահին  հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք է նվիրել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տարբեր ոլորտներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը  նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը»,-ասել է ԱԺ նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ