News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

 «Երբ «ՉԻ»-ն Արարատի մարզպետից հետաքրքրվել է, թե ի՞նչ առիթով է այցելել Հովիկ Աբրահամյանին, վերջինս ուղղակի զայրացել է: «Չհասկացանք, զարմանալի մարդիկ եք: Ձեզ ինչ հետաքրքիր ա, թե ինչի՞ եմ եկել: Եկել եմ, որովհետեւ Շարմազանովը իմ ընկերն է, Նաղդալյան Հերմինեն իմ հայրենակիցն է»:

«ՉԻ» տեղեկություններով, առաջիկայում Լոնդիկը զրկվելու է մարզպետի պաշտոնից, եւ նա պտտվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը` փորձելով նրան համոզել, որ Աբրահամյանը իրեն վստահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Երեկ Հովիկ Աբրահամյանին էր այցելել նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը: «ՉԻ»-ն նրան էլ է հարց ուղղել Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցող հավաքի եւ իր այցի նպատակի մասին: Ռուբեն Թադեւոսյանը հարցին հարցով է պատասխանել. «Իրավունք չունե՞մ Ազգային ժողով գալու»:
Թերթը նշում է, որ Հովիկ Աբրահամյանի շուրջը պտտվողների շարքում էր նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տանուլ տված Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, որը նույնպես երեկ Աժ-ում էր: Աժ նախագահի բոլոր խորհրդավոր հյուրերն էլ լռել են հավաքի նպատակի մասին:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել նաեւ ԲՀԿ քվոտայով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանը: Աժ նախագահի մոտ կազմակերպված հավաքի նպատակի մասին նա եւս գերադասել է լռել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Տպել
Ամենաշատ