News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Հայջրմուղկոյուղու» կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման միջին օրական տեւողությունը 2011 թ. նախորդ տարվա համեմատ 1 ժամով ավելացել է` հասնելով 15 ժամի: Այդ մասին, այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, հավելելով, որ բացի այդ`վերանորոգվել ու գործարկվել են նոր պոմպակայաններ:

Պ. Լորենը հավաստիացրեց, որ լուրջ ուշադրություն են դարձնում ջրի որակին, շուտով կհասնեն նրան, որ 100 %-ով կախտահանեն մատակարվող ջուրը: Այդ նպատակով ներմուծվել ու տեղադրվում են նոր սարքավորումների:

Մատակարարվող ջրի դիմաց հավաքագրման տոկոսը հասել է 95%-ի:

Նշենք, որ «Հայջրմուղկոյուղին» ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներ է իրականացնում ՀՀ մարզերի մոտ 300 համայնքներում (չի ներառում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Արմավիր քաղաքները): Ընկերության ծառայություններից օգտվում է 266 հազ. բաժանորդ:

«Հայջրմուղկոյուղու» կառավարումն 2004 թ. իրականացնում է ֆրանսիական SAUR ընկերությունը; Պայմանագրի ժամկետը երկարաձգված է մինչեւ 2013 թ.:

Տպել
Ամենաշատ