News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում խոշոր ձեռնարկատերերը չեն կարող անկախ լինել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: Նրա կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը ցանկության դեպքում կարող է գործարար Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիային անդամակցելու հարցը լուծել հինգ րոպեում: Իր հերթին, իշխանամետ գործարարներին թույլ տրվեց կրկին խորհրդարան անցնել` թեեւ խոստումներին, որ նոր գումարման խորհրդարանում նրանք չեն լինի:

«Իշխանությունը հասկացավ, որ նախընտրական քարոզարշավը, ներառյալ ընտրազանգվածի ծախսերը, կարող են ֆինանսավորվել միայն մեծ գումարներով»,- նկատել է Իգիթյանը: Այստեղից էլ, նրա կարծիքով, որոշվեց մանդատների մի մասը հանձնել գործարարներին:

Պատահական չէ, որ հենց մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ առաջադրվել էին գործարար պատգամավորները, արձանագրվեցին առավելագույն խախտումները:

«Հայաստանում կառավարող կոալիցիան ձեւավորվում է բոլորովին այլ  կերպ, քան Արեւմուտքում: Այնտեղ կուսակցությունը կոալիցիա է ձեւավորում պրագմատիկ նկատառումներով, եթե բացարձակ մեծամասնություն չի ձեւավորում: Այստեղ կոալիցիան օգտագործվում է որպես հավատարմության գործիք, կամ մեր հետ ես, կամ մեր դեմ»,- նշել է Իգիթյանը:

Նրա խոսքով, կոալիցիան համաձայնության նպատակը նույնն է, ինչ ռուսաստանում, բոոր խոշոր գումարները պետք է լինեն իշխանության վերահսկողության տակ: «Եթե գումար ունես, բայց իշխանության հետ չես, ճանապարհն կամ Լոնդոնն է, կամ Չուկոտկան, կամ էլ բանտը: Նույնը ցանկանում են անել նաեւ այստեղ»,- ասել է Իգիթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ