Վրացական «Քվիրիս պալիտրան» սկսել է հրապարակել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ահռելի եւ այդպես էլ չիրագործված նախագծերի հրապարակումը: Ըստ պաբերականի, վերջինը հայտարարությունն էր, թե Քութայիսի մերձակայքում գտնվող Կոպիտնարի օդանավակայանից կարելի կլինի մեկնել եվրոպական ցանկացած ուղղությամբ` ընդամենը 37 եվրոյով:
Պարբերականը նշում է, որ արդեն ձախողվել է միջազգային օդանավակայանի կառուցումը բարձրլեռնային Սվանեթիում, ուր Սահակաշվիլին պատրաստվում էր 500 հազար զբոսաշրջիկ ներգրավել:
Ժամանակին Սահակաշվիլին հայտարարել էր, թե աշխարհում «եգիպտացորենի հիստերիկ պահանջմունք» է սկսվելու եւ կոչ էր արել Վրաստանի բոլոր հողերը հատկացնել այդ մշակաբույսի մշակմանը:
«Ձախողվել էր հիբրիդային եգիպտացորենի նախագիծը, տուժել էր 20 հազար ֆերմեր, որոնք այդպես էլ չստացան խոստացված փոխհատուցումը»,- գրում է թերթը:
Ձախողված նախաձեռնություն էր նաեւ Վրաստան ջայլամների, գորտերի, կոկորդիլոսների եւ ոստրեների ներմուծումը, Սահակաշվիլին նաեւ խոստացել էր ատամներ բոլոր ծերերին «Ծիծաղող Վրաստան» ծրագրի շրջանակներում, սակայն հետո մոռացել էր դրա մասին: