News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիում երկու օր առաջ տեղի է ունեցել գողություն, տարել են Ռուզաննա Մ.-ի  ոսկեղենը: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նա հայտարարություն է տվել, որ տարել են 7-8 կտոր թանկարժեք զարդեր: Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցված գողություն կատարելու փաստի առիթով:

Ըստ տարածված տեղեկությունների` թալանել են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի նորանշանակ դեկան Ռուզաննա Մ.-ի  ոսկեղենը: Գողության օրը նա իր կոլեգաների հետ մեկնել էր Երեւան` դոկտորական թեզը պաշտպանելու, այսինքն՝ տանը մարդ չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ