News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վահագն Չախալյանի գործում  վրացական կողմը միանգամից 4 բացահայտ խախտումներ է թույլ տվել: Այդ մասին, այսօր` հունիսի 12-ին, լրագրողներին  հայտնել է լեզվական փոքրամասնությունների իրավունքների միջազգային առաջատար մասնագետներից մեկը` Ֆիլիպ դե Վարենը, ով գտնվում է Երեւանում:

Նա հիշեցրել է, որ Չախալյանի դատավարության ժամանակ արգելել են մեղադրական վկաների հարցաքննությունը` ներառյալ Սամցխե Ջավախեթիայի ոստիկանության  պետ Սամվել Պետրոսյանինը:

Դատարանը նաեւ Չախալյանին մերժել է  դատարանում ներկայացնել «Իմեդի» վրացական հեռուստաալիքի տեսագրությունները: Դատարանը չի պատասխանել նաեւ 2008 թվականին Չախալյանի տանն արված խուզարկության տեսագրությունը ներկայացնելու խնդրանքին: Այն ժամանակ Չախալյանի տանը զենք էին հայտնաբերել, որից հետո նրա փոքր եղբայր Արմենը եւ հայր Ռուբենը ձերբակալվել էին: Դատարանը մերժել էր նաեւ մատնահետքերի փորձաքննություն անցկացնել:

Չախալյանին իրավունք չեն տվել նաեւ  թարգմանիչ ունենալ, այն ժամանակ երբ նիստի լեզուն վրացերենն է, նա իր ընտանիքի հետ վատ է հասկացել վրացերեն: Դատական քննության փաստաթղթերի 171 էջերից հայերեն են թարգմանվել միայն երեքը, որոնք էլ շատ վատ են թարգմանված եղել եւ անհասկանալի:  

Վերջապես, Չախալյանին թույլ չեն տվել պաշտպանության ծառայությունից օգտվել: Չախալյանի պաշտպանության համար հրավիրվել էր ֆրանսիացի իրավաբան Պատրիկ Արափյանը: Սակայն Չախալյանին թույլ չեն տվել:

Ըստ դե Վարեննի` այդ ամենը վկայում է, որ վրացական իշխանություններին ամեն ինչ քաղաքական դավադրություն է թվում: 

Ներկայումս գործը գտնվում է մարդու իրավունքներով Եվրադատարանում, եւ դժվար թե վրացական իշխանությունները ցանկանան գործը հասցնել Ստրասբուրգ` բացասական երանգով հանրային հրապարակումից խուսափելով:

Հիշեցնենք, որ Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ