News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի մին-էներգո հատվածի ճանապարհն առաջիկայում կբարեկարգվի եւ կունենա լուսավորություն: Այս մասին օրերս թաղամաս այցելության ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը խոստացավ քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Աշխատանքներն ըստ քաղաքապետի խոստման, կսկսվեն հունիսի 20-ից:

«Լուսավորության աշխատանքները եւս կսկսենք, եթե այնտեղ իրոք մոտ 100 բնակիչ կա, գիշերը ծանր է, շներն ու գայլերը շատ են, ես «Տաջիկներ» թաղամասի լուսավորության ու ճանապարհի խնդիրը լուծում եմ, ու եթե բակերի հետ կապված խնդիր էլ կա, դա էլ կլուծենք»,-ասաց նա:

Մինչ քաղաքապետի նշած օրը, արդեն ծայրամասային այդ թաղամասում վերացվել են աղբարկղերի տարածքում կուտակված շինարարական աղբի մնացորդները: Լրագրողների հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց, որ ինքն իր խոսքի տերն է, սակայն այստեղ կա նաեւ համատիրության խնդիրը, այն է, որ համատիրությունն ամիսը երկու անգամ հրավիրված ժողովներին աս խնդիրների մասին չի բարձրաձայնել: Բնակիչները հուսով են, որ իրենք այսքան տարի սպասելուց հետո վերջապես կունենան անցանելի ճանապարհ ու լուսավորություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասը, որը մի շարք խնդիրներ ունի, արժանացել է պատկան մարմինների անուշադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ