News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Մահացել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժորժ Մաթյեն: Նա մահացել է 92 տարեկան հասակում, Փարիզի արվարձաններից մեկի հիվանդանոցում: Մահվան պատճառները չեն հաղորդվում:

Ժորժ Մաթյեն հայտնի էր դարձել 20-րդ դարի կեսերին որպես տաշիզմի պիոներներից մեկը: 1950-60-ականներին նա երկրի սահմաններից դուրս ամենահայտնի ֆրանսիացի նկարիչներից էր:

Մաթյեն զբաղվում էր նաեւ գրաֆիկական դիզայնով եւ ճարտարապետությամբ, ստեղծել է նամականիշներ, դրամներ, ոսկերչական իրեր, նաեւ Air France ավիաընկերության գովազդային պաստառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ