News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանը այսօր` հունիսի 21-ին, այցելել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ ծանոթացել է հասույթի ձեւավորման եւ հաշվառման նոր կենտրոնի, ինչպես նաեւ բաժանորդների սպասարկման «թեժ գծի» ծառայության հնարավորություններին:

Ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ներդրումային ծրագրերը` նշելով, որ  2012թ-ից միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մեկնարկել է ներդրումային երեք ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար:

Նա տեղեկացրել է նաեւ, որ ընկերությունն իր գործունեության համար վերջերս արժանացել է 2012թ. Ջրի համաշխարհային գագաթնաժողովի «Ջրային ոլորտում տարվա լավագույն ընկերություն» մրցանակին: 

Ա. Գեւորգյանը շնորհավորել է նման գնահատականի արժանանալու համար` վստահություն հայտնելով, որ դա ընկերության արդյունավետ աշխատանքի համար եւս մեկ խթան կլինի: Նա նաեւ կարեւորել է ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաեւ բնակիչ-բաժանորդների հետ իրազեկման աշխատանքների իրականացումը:

Պ. Լորենը նշել է, որ որոշ համայնքների հետ  փոխգործակցությունը ոչ բավարար մակարդակի վրա է. նա մասնավորպես կարեւորել է համայնքի, ինչպես նաեւ տարբեր այլ կազմակերպությունների կողմից ներտնտեսային ցանցի վերականգնման ծրագրերի մասին ընկերությանը նախապես տեղեկացնելու հանգամանքը` նշելով, որ հակառակ դեպքում կարող են ընդհանուր ջրամատակարարման խնդիրներ առաջանալ:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ