News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 12-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թարոնում առաջին անգամ կայացել է «Վերելք» պարային մրցույթ-փառատոնը, որը չունի տարիքային եւ ժանրային սահմանափակում:

Փառատոնի կազմակերպիչ Մհեր Դավթյանի փոխանցմամբ, մրցույթը կազմակերպված է հիմնականում Երեւանի համայնքների միջեւ. բեմ են դուրս գալիս Երեւանի 10 համայնքների, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի շուրջ 50 սիրողական եւ պրոֆեսիոնալ պարային խմբեր: Նրա խոսքով, մրցույթ-փառատոնի նպատակն է  աջակցել խմբերին, առանց որեւէ ֆինանսական ներդրումների բեմ դուրս գալ, իսկ լավագույներին` բեմարվեստի ոլորտում իրենց տեղը գտնելու հնարավորություն տալ: Այս մրցույթի նպատակն է  համայնքներում զարգացնել պարային մշակույթը, եւ ամենակարեւորը` նպաստել, որպեսզի պարողները միմյանց հետ փորձ փոխանակեն:

Փառատոնի կազմակերպիչը ոգեւորությամբ նշում է նաեւ մրցույթի առանձնահատկություններից մեկը. ամենահետաքրքիրը այն է, որ այս մրցույթում պարային խմբերը հանդես են գալիս առանց անվան, որպեսզի ժյուրին իր որոշումներում անկողմնակալ լինի:

«Վերելք»  պարային մրցույթ - փառատոնի մասնակիցները մեծ ոգեւորությամբ են եկել, կաշխատեն իրենց լավ ներկայացնել` ներքուստ հուսալով նաեւ բերկրալի հաղթանակի մասին, իսկ «Վերելք»-ն էլ միաժամանակ վերելք է խոստանում մրցույթի մասնակիցներին:

«Էմբոլա»  պարային խմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Գրիգորյանը խոստովանում է, որ խումբը բազմաթիվ մրցույթների է մասնակցել, սակայն «Վերելք» -ը յուրահատուկ է, քանի որ  մրցակիցները իրենց հարեւան համայնքների ու ընկերների պարային խմբերն են, ուստի լարվածությունը շատ մեծ է:

Մրցույթ - փառատոնն անցկացվում է երկու փուլով: Երկրորդ փուլի ժամանակ մրցելու են տարիքային եւ ժանրային դասակարգման մեջ լավագույնը ճանաչվածները, որոնց սպասվում է հյուրախաղերի մեկնելու հնարավորություն:

Տպել
Ամենաշատ