News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Սվերդլովի շրջանի Սերով քաղաքում առեւանգված օդանավում է գտնվել քաղաքային անվտանգ ճանապարհային երթեւեկության  պետական տեսչության պետ Դմիտրի Ուշակովը:

Ուղեւորնների թվում նաեւ տեսչության երեք այլ աշխատակիցներ են եղել, օդանավակայանի պահակը, մասնավոր ընկերության մի հսկիչ: Այնտեղ կարող է լինել նաեւ տեսուչներից մեկի քույրը, երիտասարդ գործազուրկ մի տղա, թոշակառու, անհատ ձեռներեց եւ բջջային կապի սրահի վաճառող: Օդանավը վարել է Օրենբուրգի շրջանի օրսկցի օդաչու Խաթիբ Կաշապովը:

Օդանավը վարձակալվել էր անտառային հրդեհների դիտարկման համար: Դրա աշխատանքում եռօրյա ընդմիջում էր եղել եւ որոշվել էր այդ ընթացքն անցկացնել Սերովում, գրում է lenta.ru-ն:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օդաչուն ընկերների եւ օդանավակայանի պահակի հետ առեւանգել են Ան-2 օդանավն անմիջապես Սվերդլովի շրջանի օդանավակայանից: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին:

Նախնական տվյալներով` օդաչու Խաթիբ Կաշապովը աշխատավայր է տարել ընկերներին: Խումբը հարբել է եւ որոշել օդանավով զբոսնել: Առանց որեւէ թույլտվության օդաչուն ըկերներին նստեցրել է Ան-2 օդանավ, գործի դրել շարժիչը եւ օդ բարձրացել:

Որոշ վարկածներով` խումբը մտադիր է եղել մեկնել ձկնորսության կամ բաղնիք, սակայն օդանավի գտնվելու վայրն առայժմ անհայտ է: Հնարավոր է, առեւանգողներին հաջողվել է ինչ-որ տեղ թաքնվել, չի բացառվում նաեւ վթարի ենթարկվելու տարբերակը: Կատարվում են որոնողական աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ