News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Յունիբանկի» եւս երկու մասնաճյուղ կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի, տեղեկացնում են Բանկի հասարակայնությա հետ կապերի ծառայությունից: Այսուհետ մայրաքաղաքի «Օպերա» (Սայաթ-Նովա 1) եւ «Հաղթանակ» (Կոմիտասի 62) մասնաճյուղերը  երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկեն ժամը 10:00-ից մինչեւ 17:00, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչեւ 15:00-ը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էր անցել բանկի «Լոռի» մասնաճյուղը: Բանկի «Ամիրյան» եւ «Կոմիտաս» մասնաճյուղերն աշխատում են մինչեւ 19:30 հետեւյալ գրաֆիկով`

-ժամը 10:00-ից մինչեւ 17:00` ընդհանուր բանկային սպասարկում,

-ժամը 10:00-ից մինչեւ 19:30` UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում եւ արտարժույթի փոխանակում:

Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Ներկայումս «Յունիբանկն» ունի 41 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ