News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հանգստի ժամանակ տուժած ուֆացի  իննամյա Արթուր Շիտովը,  ում Մոսկվա են հասցրել բուժման նպատակով, մահացել է հիվանդանոցում:

Վնասվածքաբանության եւ մանկական շտապ վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Արթուր Քեշիշյանը պատմել է, որ տղային միանգամայն անհույս վիճակում են բերել, ուղեղը մահացել էր դեռեւս Թուրքիայում:

Երեխան մահացել է հունիսի 10-ի գիշերը, նրան հունիսի 12-ին հուղարկավորել են Ուֆայում, գրում է NEWSru.com-ը:

Փոքրիկ Արթուրի հետ դժբախտ դեպքը պատահել է ընտանեկան հանգստի հենց առաջին օրը: Երբ երկրորդ դասարանցի երեխային գտել էին լողավազանում, նրա սիրտն արդեն չէր աշխատում: Սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներին հաջողվել էր կրկին վերականգնել դրա աշխատանքը, ինչից հետո երեխային հասցրել էին Անթալիայի Յաշամ Հասթանեսի հիվանդանոց, որտեղ նա վեց օր կոմայի մեջ էր եղել:

Հունիսի 5-ին հատուկ չվերթով Արթուրին Թուրքիայից տեղափոխել են Մոսկվա, որտեղ նրա կյանքի համար  պայքարը շարունակել են Մոսկվայի առաջատար բժիշկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ