News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեք մահմեդական կանանց Սաուդյան Արաբիայից, որոնք հրաժարվել էին բացել իրենց դեմքը, թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիայի տարածք:

Միջադեպը տեղի է ունեցել Շառլ դե Գոլի անվան օդանավակայան, ուր կանայք ժամանել էին Դոհայից` Qatar Airways-ի չվերթով:

Սահմանապահ ոստիկանության աշխատակիցը խնդրել է հանել փարանջան, սակայն նրանք հրաժարվել են: Արդյունքում նրանց մուտքը Ֆրանսիայի տարածք արգելվել է եւ նրանք ստիպված են եղել վերադառնալ Քաթար:

2011թ. ապրիլին Ֆրանսիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որտեղ ուժի մեջ էր մտել հանրային վայրերում դեմքը ծածկող հագուստների արգելքը:

Օրենքի խախտման համար 150 եվրո տուգանք է հասնում, իսկ եթե հարազատն է ստիպում փարանջա կրել, ապա վերջինիս 30 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ