News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճշտված տվյալների համաձայն, Բաղդադում ահաբեկչությունների շարքի արդյունքում զոհերի թիվն անցել է 60-ից: Պայթյուններ են որոտացել երկրի միանգամից 6 քաղաքներում: Ահաբեկիչների հիմնական թիրախը դարձել են շիա ուխտավորները:

«Էխո Մոսկվին» հաղորդում է, որ նրանք այս օրերին շիա ուխտավորները նշում են իմամ Մուսա ալ-Քադիմի հիշատակը: Այդ նպատակով մայրաքաղաք Բաղդադ են ժամանել հազարավոր հավատացյալներ:

Պայթյուններից մեկը որոտացել է այն վայրում, որտեղ մի քանի տասնյակ մարդ հերթ է կանգնած եղել. նրանց մոտ մեքենա է պայթել:

Իրաքի հյուսիսում գտնվող Հիլլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ երկու մեքենաներ են պայթել: Նրանցից մեկում մահապարտ ահաբեկիչ է եղել: Առնվազն 15 մարդ տեղում մահացել է, այդ թվում ոստիկաններ:

Եվս երկու պայթյուններ որոտացել են Բալադ քաղաքում, որում հիմնականում շիաներ են բնակվում: Դեռ որեւէ  խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ