News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 13-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակեց բարձրանալ եւ կանգ առավ 1դոլար/416 դրամ փոխարժեքի վրա:  Հատկանշական է, որ բորսայում կայացած բոլոր գործարքները կնքվել են նույն փոխարժեքով, ինչը կարելի է նաեւ կայունության վկայություն համարել:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.35 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 415 դրամ, վաճառքն իրականացվում է նվազագույնը 417 դրամով:

Միջազգային Forex շուկայում դոլարն, ընդհակառակը, էժանանում է եվրոյի նկատմամբ` եվրոյի գոտու արդյունաբերական ցուցանիշների բարելավման սպասումների ազդեցությամբ: Մեկ եվրոն ժամը 16:00-ի դրությամբ գնանշվում էր արդեն 1.2543 դոլար:

Ռուսական ռուբլու փոխարժեքն ավելի տատանողական է: Առավոտյան այն ընկնում էր եւ դոլարի, եւ եվրոյի նկատմամբ` նավթի գների անկման պատճառով: Սակայն կեսօրից հետո ռուբլին սկսել է կտրուկ թանկանալ` 1դոլարի արժեքն իջել է մինչեւ 32.6 ռուբլու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ