News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ Հայ ազգային կոնգրեսում իսկապես կան սկզբունքային տարաձայնություններ ինչպես քաղաքական իրավիճակի գնահատման հետ կապված, այնպես էլ` հետագա գործողությունների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի ազդեցիկ գործիչներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի միմյանց հակասական հայտարարությունները:

«Խոսելով հետագա գործողությունների մասին, ես նկատի ունեմ ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական գործողությունները: Փաշինյանի եւ Զուրաբյանի հայտարարությունների հակասությունը սկզբունքային տարաձայնությունների վկայությունն է»,-ասաց Մեհրաբյանը, նշելով, որ այս պահին կսահմանափակվի միայն այս մեկնաբանմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը խորհրդարանում աշխատանքին զուգահեռ չի դադարեցնելու հանրահավաքային պայքարը:

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համար արդեն մայիսի 7-ին իր համար ակնհայտ է եղել, որ խորհրդարան գնալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, որովհետեւ, «դժբախտաբար, հանրությունն այսօր այնպիսի հոգեբանական վիճակում չէ, որ հնարավոր լինի փողոցային վճռական պրոցեսներ հարուցել»:

Բացի այդ, Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Վարդան Օսկանյանի դեմ միգուցե քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ