News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, այսօր` հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, 32-ամյա Սեւակ Խաչատրյանը վարելով Ford Scorpion մակնիշի 22 ՏՏ 404 համարանիշի ավտոմեքենան, Վանաձորից Փամբակ ընթանալիս ընկել է գետը:

Վթարի հետեւանքով Սեւակ Խաչատրյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Մարտին Բալայանի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ