News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինի ոստիկանությունը հրապարակել է խորհրդավոր «անտառային տղայի» լուսանկարը, ով 9 ամիս առաջ քաղաք է եկել գերմանական անտառից:

Իրավապահները ոչ մի կերպ չեն կարողանում պարզել ժամանակակից «Մաուգլիի» ինքնությունը եւ օգնության համար դիմել են հասարակությանը:

Տղայի ԴՆԹ անալիզի տվյալները համեմատել են բոլոր անհետ կորածների տվյալների հետ, նրան ստուգել են նաեւ «Ինտերպոլի» տվյալների օգնությամբ, բայց` ապարդյուն:

Ինքը` տղան գիտի միայն իր անունը` Ռեյ (այդպես է նրան անվանել հայրը) եւ ծննդյան թիվը` 1994-ի հունիսի 20:

Տղայի ազգային պատկանելիությունը նույնպես չի հաջողվել պարզել: Երբ Ռեյը հայտնվել է Բեռլինում, նա խոսել է անգլերեն: Նրա խոսքով, հայրն ասել է, որ այսօրվա աշխարհում անգլերեն իմանալը շատ կարեւոր է: Մասնագետները եզրակացրել են, որ անգլերենը նրա մայրենի լեզուն չէ: Միաժամանակ, տղան հիմա արդեն շատ վարժ խոսում է գերմաներեն:

Ռեյը շատ արագ ինտեգրվել է քաղաքակիրթ կյանքին, ազատորեն օգտվում է նոթբուքից եւ բջջային հեռախոսից, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով AP-ն:

Ռեյը պնդում է, որ երբ իր մայրը` Դորինը, մահացել է ավտովթարից, ինքը հոր հետ հեռացել է անտառ, որտեղ էլ ապրել են 5 տարի: Երբ 2011-ի օգոստոսին հայրը մահացել է, որդին նրան թաղել է անտառում, թեեւ նա չի կարողացել ցույց տալ, թե որտեղ է հորը թաղել:

Այս ամենը իրավապահների մոտ լուրջ կասկածներ է առաջ բերում Ռեյի ծագման մասին պատմության ճշմարտացիության հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ