News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջմշակութային հաղորդակցության ծրագրերի շուրջ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունն ու ներկան եւ ընդգծել, որ հայ-բուլղարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երեւանի եւ բուլղարական քաղաքների միջմշակութային հարաբերությունների ընդյալնման համար:

«Մեր երկու ժողովուրդներն ունեն պատմական եւ հոգեւոր ընդհանրություններ եւ համոզված եմ, որ  կոնկերտ ծրագրային հիմքերով ամրապնդված համագործակցությունն ավելի արդյունավետ կընթանա: Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց է ու պատրաստակամ համատեղ ծրագրերի իրականացման համար»,-նշել է Երեւանի քաղաքապետն ու հավելել, որ Երեւանն ու Սոֆիան այսօր հանդիսանում են գործընկեր քաղաքներ եւ դրա հավաստումը Բուլղարիայի մայրաքաղաքի «Երեւան» անունը կրող այգում տեղադրված հայկական խորհրդանիշ հանդիսացող տուֆակերտ արձանն է:

Բուլղարիայի մշակույթի նախարարը կարեւորել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես ազգային ու մշակութային արժեքների պահպանության հարցում: Վեժդի Ռաշիդովը, ակնկալելով Երեւանի քաղաքապետի աջակցությունը, խնդրել է ընդառաջել եւ երեւանյան բեմում ներկայացնել բուլղարահայ հայտնի ռեժիսոր Գրիգոր Ազարյանի «12-րդ գիշեր» պիեսը:

Կողմերը զրուցել են նաեւ միջմշակությաին տարբեր հարցերի շուրջ եւ պայմանավորվածություն ձեռք բերել փոխայցելությունների վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ