News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի զորամասերից մեկում մայիսին ինքնաձիգով իր կոկորդին կրակելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայող Սամվել Ավետիսյանը ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար, քանի որ այլեւս ի վիճակի չէ շարունակել ծառայությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, հավելելով, որ սույն գործով դեռեւս ձերբակալվածներ եւ կասկածյալներ չկան:

Սամվել Ավետիսյանը շարունակում է մնալ Կենտրոնական զինվորական հոսպիտալում, իսկ վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում: Մերի Սարգսյանի խոսքով, նախաքննությունը շարունակվում է եւ դատհոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, որոնց պատասխանները դեռ չեն եկել:

NEWS.am-ի տեղեկություններով Սամվել Ավետիսյանը վերջույթների պարալիչ է ստացել եւ չի կարողանում քայլել, ինչն էլ ծառայությունից ազատվելու պատճառ է դարձել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի զորամասերից մեկում ինքնաձիգով իր կոկորդին կրակելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա զինծառայող Սամվել Ավետիսյանը, NEWS.am-ի տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարելուց առաջ հեռախոսով իր ընկերուհու հետ է խոսել:

ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյան  անդրադառնալով NEWS.am-ի տեղեկություններին նշել էր, որ նախաքննության շահերից ելնելով ոչինչ  չի կարող ասել, սակայն տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34  պրիմ  110 հոդված /ինքնասպանության փորձ/ կատարելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցենք նաեւ, որ Սամվել Ավետիսյանը զորակոչվել էր  Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից:

Տպել
Ամենաշատ