News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ին մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները եւ տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը եւ զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ