News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անտառային տղան», ով 2011 թվականի սեպտեմբերին Բեռլին էր եկել, հոլանդացի է: Այն բանից հետո, երբ հրապարակվել էր տղայի լուսանկարը, Նիդեռլանդներից իրավապահ մարմինների հետ կապվել են  երիտասարդի բարեկամներն  ու հարազատները:

Նիդեռլանդների բնակիչները ոստիկանության հետ զրույցում հայտնել են, որ պատանու, որը որպես Ռեյ է ներկայացել, անունն իրականում Ռոբին է, նա 20 տարեկան է, Խենգելո քաղաքի բնակիչ, որը գտնվում է  Գերմանիային սահմանակից երկրի արեւելյան հատվածում:  Ինչպես նշում է Radio Netherlands-ը, վերջին անգամ հայրենիքում Ռոբինին տեսել էին 2011 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 5-ին նա արդեն Բեռլինում էր: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բեռլինի ոստիկանությունը հրապարակել էր  առեղծվածային «անտառային տղայի» լուսանկարը, որը 9 ամիս առաջ քաղաք էր եկել գերմանական անտառից: Իրավապահ մարմինները ոչ մի կերպ չէին կարողանում պարզել նոր Մաուգլիի ինքնությունը: 

Երբ Ռեյը նոր էր հայտնվել Բեռլինում, նա խոսում էր անգլերեն: Ընդ որում մասնագետները կարծում են, որ դա տղայի մայրենի լեզուն չէր: Ռեյը պնդել է, որ երբ իր մայրը` Դորինը,  մահացել է ավտովթարի հետեւանքով, նա հոր հետ անտառ է գնացել, որտեղ էլ ապրել են վերջին 5 տարին: Երբ 2011 թվականի օգոստոսին մահացել է նրա հայրը, տղան նրան թաղել է անտառում: Սակայն ծնողի մահվան պատճառը դեռահասը բացատրել չի կարող:  Նա չի կարող նաեւ ցույց տալ վայրը, որտեղ թաղել է հորը, ում մարմինը մինչ այժմ հայտնաբերված չէ:

Այդ ամենն իրավապահ մարմինների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել Ռեյի արկածների պատմության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ