News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հանդիսավորությամբ բացել է վարչական շրջանի Մանկական այգին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Հանգստի այս գոտու  բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ:

Ծրագրի համաձայն` ամբողջությամբ բարեկարգվել ու կահավորվել է այգու ողջ` 1,5 հա տարածքը: Համալիր բարեկարգման շրջանակում հիմնովին փոխվել են նաեւ արտաքին լուսավորման եւ ոռոգման համակարգերը, աշխատանքներ են իրականացվել սիզամարգերի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ, տեղադրվել են նոր նստարաններ, խաղային նոր ատրակցիոններ եւ այլն: «Մանկական այգին իրականում գտնվում էր շատ վատ վիճակում: Տասնյակ տարիներ անխնամ մնալու արդյունքում այգին չէր ծառայում իր բուն նպատակին: Քաղաքապետարանի  2012թ-ի շինբարեկարգման ծրագրով եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց հիմնովին վերակառուցել այգու ողջ տարածքն ու հանձնել բնակիչներին»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Արցախի 8 եւ Աթոյան անցուղի 18 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել, իսկ  Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երեւան» ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երեւանյան բոլոր բակերը.:

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ ու հանձնարարել խստորեն հետեւել քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքների համակարգված կազմակերպմանն ու դրանք սահմանված ժամկետներում եւ որակով իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ