News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի հյուսիսում կարմիր շրջանակը` աղոտ եզրագծերով, ճանաչվել է ժայռային գեղանկարչության ամենահին օրինակ:

Այն ավելի քան 40,8 հազար տարեկան է: Այն նկարել է կամ Պիրենեյան թերակղզու առաջին բնակիչներից մեկը, կամ էլ նեանդերթալցիներից մեկը, որ ապրում էին այդ տարածքում 200 հազար տարի:

Մինչ օրս ամենահին պատկերասրահի կոչումը կրում էր ֆրանսիական Շովե քարանձավը: Արջերի, առյուծների ու ձիերի պատկերներն այնտեղ 39 հազար տարեկան են, թեեւ դա էլ վիճելի է:

Ո՞վ է եղել առաջին նկարիչը, մա՞րդը, թե՞ նեանդերթալցին: Առաջին ժայռային նկարները հայտնվել են Եվրոպայում, բայց դեռ 100 հազար տարի առաջ Աֆրիկայի բնակիչները զարդեր էին պատրաստում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է սիմվոլիկ մտածողության առկայության մասին:

Հեղինակային հարցը վերջնականապես լուծելու համար պետք է ավելի հստակ նշել ժամանակը: Եթե հաջողվի գտնել 42 հազար տարուց ավելի հին նկար, որեւէ մեկը կասկած չի ունենա, որ այն ստեղծել են նեանդերթալցիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ