News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 15-ին նշվում է Հայաստանի պետական դրոշի` Եռագույնի օրը: Այդ կապակցությամբ մի շարք տոնական միջոցառումներ են կայացել: Մասնավորապես, տոնական միջոցառումները մեկնարկել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ փողային նվագախմբերի ազդանշանից հետո հարյուրավոր երեխաներ ծածանել են եռագույն դրոշը:

Մեկ այլ երթ էլ մեկնարկել է Մատենադարանի մոտից եւ ավարտվելու է Հանրապետության հրապարակում, որտեղ համերգային ծրագիր է կայանալու: Մշակույթի նախարարության հրավերով Իտալիայից դրոշ ծածանող հատուկ խումբ են հրավիրել:

Տոնական միջոցառման կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է երթեւեկությունը քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ