News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում կառուցվող բնակարանների բաշխման հերթական վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին, ժամը 12-ին Գյումրու Անի թաղամասի թիվ 11 դպրոցի դահլիճում, որի ընթացքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան, հերթացուցակում հաշվառված եւ բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքներին՝ ըստ իրենց արտոնությունների եւ հերթական համարների կբաշխվեն  528 հատ 2 սենյականոցները: Անօթեւանների հերթացուցակի առավել վերին հերթական համարներում ընդգրկված եւ կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:

«Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ վիճակահանությունների ընթացքում, այս անգամ եւս հեռախոսազանգերի եւ հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկել է վիճակահանության կարգի եւ անցկացման ժամանակացույցի մասին, այդ թվում վեբ կայքում կտեղադրվի բոլոր 2 սենյականոց բնակարանների վիճակահանությանը մասնակցելու իրավունք ստացած ընտանիքների ցուցակները: Ինչպես նաեւ ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, առցանց հեռարձակելու է ամբողջ վիճակահանության ընթացքը, նաեւ տեսաձայնագրելու եւ համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները՝ առանց կրճատումների:

Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 եւ 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:

Տպել
Ամենաշատ