News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հրաչյա Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հատնի գործիչ է, անցել է  մարզիկի դժվարին ճանապարհ` ունենալով հաջողություններ (եղել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի ավագը -խմբ), նաեւ հմուտ կազմակերպիչ է: Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար Հ. Ռոստոմյաին ներկայացնելով նախարարության աշխատակազմին:

«Թեեւ երիտասարդ է, բայց տարիքի համեմատ մեծ փորձառություն ունի սպորտի ասպարեզում: Նրա երիտասարդ տարիքը հուշում է մեզ, որ քաջատեղյակ է նաեւ այն խնդիրներից, որ հուզում է երիտասարդներին»,-ասաց Տ. Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան կդառնան զանգվածային:

Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արթուր Պետրոսյանին, ասելով, որ նա անձնական ներդրում ունի մեր սպորտի նվաճումների եւ առաջընթացի գործում:

Հ. Ռոստոմյանը պատասխան խոսքում ասաց, որ պատրաստ է իրագործել կառավարության կողմից նախանշած բոլոր ծրագրերը, քանի որ քաջատեղյակ է իրավիճակին ու հստակ պատկերացնում է լուծման ուղիները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ